Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Արոնյանը սկսեց հաղթանակով

Արոնյանը սկսեց հաղթանակով
08.06.2012 | 09:45

Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի մրցաշարը հաղթանակով սկսեց Լևոն Արոնյանը: Մրցակիցը` Հիկարու Նակամուրան, որքան էլ փորձեց դուրս գալ ծանր վիճակից, այդուհանդերձ չհաջողեց: Մեկ զինվորի առավելությունը գերազանց օգտագործեց մեր գրոսմայստերը: Արդյունավետ ելք են ունեցել նաև Թեյմուր Ռաջաբով-Եվգենի Տոմաշևսկի, Ալեքսանդր Մորոզևիչ-Ֆաբիանո

Կարուանա, Ալեքսանդր Գրիշչուկ-Լյուկ Մաքշեյն դիմակայությունները: Փաստորեն միակ հանդիպումը, որտեղ սպիտակները չեն կարողացել հասնել առավելության, եղել է Մագնուս Կառլսեն-Վլադիմիր Կրամնիկ պարտիան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ